«Զի Աստուած սէր է»։ Ահա գաղտնի բանալին Քրիստոսի մարդեղութեան խորհուրդին։ Պարզ ու վճիտ։ Ուրիշ խօսք աւելորդ է ու անհարկի, որովհետեւ տիեզերքի ստեղծագործութեան ոյժը ՍԷ՛ՐՆ է։
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԷ Տարի, Թիվ 5 (197), Մայիս 2016 թ.  


 

       

ԶԱՆԳԻ ՕԾՈՒՄ ԱՐԹԻԿԻ ԹԵՄԻ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

այիսի 23-ին մարդաշատ էր Արթիկի թեմի Սպանդարյան (նախկինում` Ղուլիջան) գյուղի նորակառույց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակը, ուր, հանդիսապետությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, կատարվելու էր զանգի օծման եւ օրհնության հանդիսավոր արարողակարգը։

Սրբազան արարողութեանը ներկա էին բարերարն ընտանիքով, գյուղապետ Ավետիք Մխիթարյանը, գյուղացիներ, դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտներ։

Եկեղեցին կառուցվել է 2001 թվականին` համայնքի նախկին բնակիչ Արտուշ Մկրտչյանի եւ որդիների կողմից։ Պարսպապատման աշխատանքները կատարվել են տեղաբնակ Հովիկ Սարգսյանի միջոցներով։ Աղոթատան բակում տեղադրված խաչը եւ զանգը նվիրաբերել է տարվույս խաչքավոր բարերար Ակսել Ստեփանյանը։ Երեք տարի է եկեղեցու հոգեւոր հովիվն է Տ. Լեւոն քհն. Հովհաննիսյանը։

ԼՎԱՑՈՒՄ ԵՎ ՕԾՈՒՄ

Սրբազան արարողությունն սկսվեց Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Նարեկ Վրդ. Ավագյանի օրհնության խոսքով։ Այնուհետեւ հնչեց Տերունական աղոթքը։ Ապա, համաձայն «Մաշտոց» ծիսարանի, ընթերցվեցին Սուրբգրային հատվածներ, որից հետո, սաղմոսասացությամբ եւ շարականների երգեցողությամբ, նախ ջրով, ապա գինով լվացվեց զանգը, եւ, ձեռամբ Առաջնորդ Սրբազան Հոր, օծվեց սրբալույս մյուռոնով։

Հավարտ օծման՝ Սրբազան Հայրն իր պատգամ-հորդորն ուղղեց ներկաներին` առանձնակի շեշտելով, որ Սպանդարյան համայնքի կյանքում մեծ կարեւորություն ու դերակատարություն է ունենալու եկեղեցին։ Ապա երախտիքի ու գնահատանքի խոսքեր հղեց բարերարներին, ովքեր ստանձնեցին աղոթատան կառուցման եւ հարդարման բարի առաքելությունը։ Իր խոսքում թեմակալ Առաջնորդը շնորհավորանքի ջերմ խոսքեր ասաց նաեւ առաջնորդական տեղապահին, եկեղեցու հոգեւոր հովվին, համայնքապետին եւ բոլոր այն մտահոգ անձանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում եկեղեցու կառուցման աստվածահաճո գործում։

Այնուհետեւ, ներկաների հայացքների ուղեկցությամբ, վեր բարձրացվեց նորաօծ զանգը եւ խնամքով տեղադրվեց զանգակատանը։

ԼԵՎՈՆ ՔՀՆ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները