Եկեղեցին, մշտանորոգ ղողանջի պես, զգուշացնում է՝ Աստծուն մոտենալու հիմնական մղումն ու նպատակը
պետք է լինի մեղքերի
թողություն ստանալը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 11 (211), նոյեմբեր 2017 թ.  


 

       

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ «ՃՌՃՌԱՆ» ԳՐԱՏԱՆԸ

իրակի թեմի «Ճռճռան» գրատանը տեղի ունեցավ պոետ, դրամատուրգ, թարգմանիչ Արա Գեւորգյանի ստեղծագործական արվեստին նվիրված ցերեկույթը եւ առաջիկայում հրատարակվող նոր՝ «Женская лирика Армении» գրքի շնորհանդեսը:

Հանդիսույթին թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի ներկայությունը մեծ պատիվ էր բոլոր ներկաների համար, որոնց թվում էին գրականագետներ, բանաստեղծներ, ասմունքողներ, լրագրողներ:

Միջոցառման թեման ներառում էր հատկապես ստեղծագործողի բանաստեղծություններն ու թարգմանությունները:

Բանաստեղծը հատվածներ ընթերցեց հանրությանը հայտնի իր գրքերից, կատարած թարգմանություններից, ինչպես նաեւ ասմունքեց:

Արա Գեւորգյան արվեստագետին ու նրա գործերը ներկայացրին նրա ընկերները, պատմեցին հուշեր երիտասարդ օրերից, հիշեցին գրողների միությունում անցկացրած իրենց անմոռանալի նախաձեռնությունների մասին:

Վերջում Արա Գեւորգյանը ներկաներին նվիրեց օրինակներ իր գրքերից:

ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները