Եկեղեցին, մշտանորոգ ղողանջի պես, զգուշացնում է՝ Աստծուն մոտենալու հիմնական մղումն ու նպատակը
պետք է լինի մեղքերի
թողություն ստանալը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 11 (211), նոյեմբեր 2017 թ.  


 

       

ԻՆՉ ՉԱՓՈՎ ՈՐ ՉԱՓԵՔ

ի աղքատ մարդ կար, ում կինը կարագ էր պատրաստում, իսկ ամուսինն այն վաճառում էր տեղի նպարեղենի խանութում: Կինը կարագը շրջանաձեւ կտորներով էր պատրաստում եւ ամեն մեկի քաշը մեկ կիլոգրամ էր:

Մի անգամ նպարավաճառն սկսեց կասկածել աղքատի ազնվությանը եւ որոշեց կշռել կարագի կտորները: Պարզվեց, որ դրանցից յուրաքանչյուրը ոչ թե մեկ կիլոգրամ է, այլ՝ ինը հարյուր գրամ: Նա սարսափելի զայրացավ:

Հաջորդ առավոտ, երբ աղքատը կրկին խանութ եկավ, նպարավաճառը բարկացած ասաց.

-Այլեւս մի՛ բեր քո կարագները, միեւնույն է՝ չեմ ընդունի դրանք քեզնից, խաբեբա՛: Դու ասում էիր, թե կտորները մեկ կիլոգրամանոց են, իսկ իրականում ինը հարյուր գրամ են: Ես թույլ չեմ տա հիմարացնել ինձ:

Խեղճ աղքատը մի պահ շվարեց, ապա, ուշքի գալուց հետո, ասաց.

- Ներեցեք ինձ, մենք կշեռք չունենք: Մեզ համար որպես չափի միավոր ծառայում էր այն մեկ կիլոգրամ շաքարը, որ քեզնից էի գնել…

Խանութպանն ամոթից կախում է գլուխը եւ խոսք չի գտնում ասելու: Մեզ մնում է միայն ավելացնել սուրբգրային հետեւյալ իմաստությունը. «Ինչ չափով որ չափեք ուրիշներին, նույն չափով Աստված ձեզ կչափի» (ՄՐԿ. Դ 24):

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները