Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 9 (221), սեպտեմբեր 2018 թ.  


 

       

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԳՅՈՒՄՐՈՒ
ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ

եպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, ընդունեց Շիրակի թեմի Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Վարուժան քահանա Տերտերյանի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բերելով ուխտավորներին, ողջունեց գյումրեցիների այցը Մայր Աթոռ: Հայոց Հայրապետն ընդգծեց, որ «Գյումրի» անվան արտաբերումն առանձնակի ջերմություն է առաջացնում յուրաքանչյուր հայորդու սրտում, որովհետեւ Գյումրին այն կենտրոնն է, ուր պահպանվում ու սերունդներին է փոխանցվում հայ ազգի հոգեւոր, մշակութային դիմագիծը:

Նորին Սուրբ Օծությունն անդրադարձավ ուխտագնացությունների կարեւորությանը եւ անհրաժեշտությանը հոգեւոր կյանքի զորացման գործում՝ հատկապես նշելով, որ ուխտի գնալով ուխտավորները հայոց սրբատեղիներն առատացնում են աղոթքով, աղոթքով լցնում նաեւ իրենց հոգիները:

Հայոց Հայրապետը հավատացյալներին հորդորեց հարատեւորեն մնալ աղոթքի մեջ, ամուր պահել հավատքն ու հույսը, քանզի դրանց միջոցով է մարդն արարում ու պայքարում փորձությունների եւ զանազան մարտահրավերների դեմ:

Վեհափառ Տերը վերհիշեց նաեւ Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու կառուցման պատմությունը` ջերմ հուշեր արթնացնելով ներկաների սրտերում:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպես Աջապահյանին, ինչպես նաեւ Տեր Վարուժան քահանային՝ նման ուխտագնացություններ կազմակերպելու համար:

Վերջում ուխտավորները շնորհակալություն հայտնեցին Վեհափառ Հայրապետին՝ Մայր Աթոռում ջերմ ընդունելության, հայրական օրհնության ու հոգեշահ պատգամի համար:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները