Քրիստոսի մարդեղությունն Աստծո հաղթանակն է մարդու ես-ի նկատմամբ: Որքա՜ն չարիքներ կան արմատավորված այդ խղճուկ ես-ում, որոնք խեղում են կյանքը, սանձում թռիչքները, գոցում սրտերը, հորիզոնները եւ սպանում անհատին:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 1 (289), հունվար 2024 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

արվա առաջին տաղավար տոնը՝ Քրիստտոսի Սուրբ Ծնունդը, ջերմեռանդ մթնոլորտի մեջ նշվեց Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում՝ հավատացյալների հոծ բազմության ներկայությամբ:

Հունվարի 5-ին՝ մայրամուտից հետո, երեկոյան ժամերգությանը հաջորդեց ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագը: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր եկեղեցու հոգեվոր հովիվ Տ. Վարուժան ավագ քհն. Տերտերյանը: Հնչեց տոնական պատգամը եւ լսվեց պատասխանը. «Քրիստոս Ծնավ եւ Հայտնեցավ, մեզ եւ ձեզ մեծ ավետիս»:

Պատարագիչ Տեր Հայրն իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին՝ ասաց. «Հովիվների եւ մոգերի նման մենք էլ, առանց փնտրելու Տիրոջ Ծննդյան մսուրը, եկանք եկեղեցի՝ այս կամարների ներքո խոնարհվելու Տիրոջ Ս. Ծննդյան խորհրդի առջեւ, բայց սա չի նշանակում, որ որքան էլ հավատացած լինեք, թե Եկեղեցին է ծննդավայրը Հիսուս մանկան, դադարեք փնտրել՝ հասկանալու համար Տիրոջ մարդեղության խորհուրդն ու նպատակը»:

Հաջորդ օրը՝ հունվարի 6-ին, եկեղեցու զանգերը հնչեցին Սուրբ Ծննդյան ավետիսով: Սկսվեց Ծննդյան եւ Աստվածահայտնույթան տոնական Ս. Պատարագը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր«-ից առաջ, պատարագիչ Տ. Վարուժան ավ. քհն Տերտերյանն ընթերցեց ազգիս հայոց Վեհափառ Հայրապետի Ծննդյան պատգամը, այնուհետ, սուրբգրային ընթերցվածներից ու աղոթքներից հետո, կատարվեց Ջրօհնյաց կարգ: Եկեղեցասեր Գյումրիում ավանդույթ է հականե հանվանե ճանաչել տարվա խաչքավորին: Տեր Հայրը, շնորհավորելով եկեղեցու տարվա խաչքավորին՝ Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկ Թելման Մխիթարյանին, ի մասնավորի ասաց. «Շատերդ ճանաճում եք մեր սիրելի բժշկին, բայց ցանկանում ենք, որ այս Սուրբ Խորանից էլ ճանաչեք նրան: Պատիվն իրեն, փառքն Աստծուն»:

Տ. ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎ. ՔՀՆ. ՏԵՐՏԵՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱԻԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները