Քրիստոսի մարդեղությունն Աստծո հաղթանակն է մարդու ես-ի նկատմամբ: Որքա՜ն չարիքներ կան արմատավորված այդ խղճուկ ես-ում, որոնք խեղում են կյանքը, սանձում թռիչքները, գոցում սրտերը, հորիզոնները եւ սպանում անհատին:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 1 (289), հունվար 2024 թ.  


 

       

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՐՄԱՇԵՆԻ
ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկված, անունը՝ Հովհաննես: Սա եկավ որպես վկա,
որպեսզի վկայի լույսի մասին, որ բոլորը նրա միջոցով հավատան:
Ինքը լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին»:
ՀՈՎՀ. Ա 6-8

ունվարի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը, որը համարվում է Մարմաշենի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օր: Տոնի առիթով եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Փառեն քհն. Պետրոսյանի:

«Հովհաննես Մկրտչի հայրը՝ Զաքարիա քահանայապետը, մի պահ կարկամում է, չի հավատում, որ իր ծեր կինը կարող է հղիանալ: Այսօր շատերս ամուսնանում ենք, նույնիսկ մեկ տարի չենք համբերում, թե Աստված մեզ ե՞րբ պիտի զավակ շնորհի, անմիջապես դիմում ենք զարտուղի ճանապարհների: Միակ ճանապարհն աղոթքն է, ապավինումը Տիրոջը: Մեկ, երկու, երեք տարի եթե չես ունենա, ուրեմն մեկ բանի մասին է սա վկայում՝ Աստված քեզ հետ կյանքի ուղի ունի անցնելու՝ ինչպես անցավ Եղիսաբեթի հետ, ինչպես անցավ Մարիամ Աստվածածնի մոր՝ Աննայի հետ …

Համբերություն. նշանակում է՝ Աստված ճանապարհ ունի մեզ հետ անցնելու, ինչ-որ բան է ուզում ասել: Ուրեմն՝ մտի՛ր Աստծո տուն եւ իմացի՛ր, թե Աստված ի՞նչ է քեզ ուզում հայտնել, ի՞նչ հնարավորություն է տալիս: Կարող է քո որովայնի պտուղը, որ տասը կամ քսան տարի հետո պիտի լույս աշխարհ գա, մի այնպիսի անձնավորություն է, որ պիտի փրկի աշխարհը կործանումից: Կարող է դառնում է երկրի ղեկավար. ավելի մեծ շնորհ ասեմ՝ կարող է դառնում է կաթողիկոս»,- քարոզի ընթացքում նշեց պատարագիչ Տեր Հայրը:

Ուխտի Սուրբ Պատարագին ներկա էին ոչ միայն տեղի հավատավորները, այլ նաեւ բազմաթիվ ուխտավորներ:

Սրբազան արարողակարգից հետո եկեղեցու բակում տրվեց մատաղ՝ Հովհաննես Ասատրյանի եւ Ասատրյան ընտանիքի կողմից:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները