Քրիստոսի մարդեղությունն Աստծո հաղթանակն է մարդու ես-ի նկատմամբ: Որքա՜ն չարիքներ կան արմատավորված այդ խղճուկ ես-ում, որոնք խեղում են կյանքը, սանձում թռիչքները, գոցում սրտերը, հորիզոնները եւ սպանում անհատին:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 1 (289), հունվար 2024 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏԻՍՆԵՐ՝
ՏԵՐ ՀՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ

ունվարի 5-ին` հավարտ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագի, Գյումրու Ս. Նշան եկեղեցու երիտասարդաց միությունը, «Հրայրք» ավանդական պարի համույթի հետ, Տ. Նշան քհն. Պանֆյորովի առաջնորդությամբ, Սուրբ Ծննդյան ավետիսներն էին տարածում Գյումրու կենտրոնական փողոցներում:

Թակում էին բնակիչների դռները` Սուրբ Ծննդյան ավետիսներով ու ազգային պարերով ջերմացնելով մարդկանց հոգիները:

Անակնկալի եկած բնակիչները մեծ ուրախությամբ ու ջերմեռանդությամբ հյուրընկալում էին երիտասարդներին` փոխանցելով միրգ, քաղցրավենիք, անսահման սեր ու ջերմություն: Ընտանիքներ էլ կային, որ, նախորդ տարվա այցելությունից հետո, այս տարի եւս իրենց բակերում արդեն սպասում էին երիտասարդներին: «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ» սքանչելի ավետիսով երիտասարդները ողջունում էին նաեւ քաղաքի կենտրոնական թաղամասերի անցորդներին` փոխանցելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան հոգենորոգ լուրը:

Վերջին տունը, որ այցելեցին երիտասարդները, Տ. Նշան քհն. Պանֆյորովի հյուրընկալ հարկն էր, ուր երիտասարդաց միության եւ «Հրայրք»-ի անդամները միասին տոնեցին Սուրբ Ծնունդը: Տեր Հայրը նշեց, որ երջանիկ է իրեն զգում` տեսնելով Եկեղեցու շուրջ համախմբված երիտասարդներին, ինչը նպաստում է նաեւ ազգային ավանդույթների պահպանմանը: Իր օրհնությունը փոխանցելով երիտասարդներին` Տեր Հայրը մաղթեց, որ Աստծո փրկչական լույսը միշտ լինի նրանց հոգիներում:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները