Քրիստոսի մարդեղությունն Աստծո հաղթանակն է մարդու ես-ի նկատմամբ: Որքա՜ն չարիքներ կան արմատավորված այդ խղճուկ ես-ում, որոնք խեղում են կյանքը, սանձում թռիչքները, գոցում սրտերը, հորիզոնները եւ սպանում անհատին:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 1 (289), հունվար 2024 թ.  


 

       

  ՊԱՈԼՈ ԿՈԵԼՅՈ

ԽՈՍԵԻ ՍԱՆԴԱԼՆԵՐԸ

ատ տարիներ առաջ՝ անհիշելի ժամանակներում, Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա՝ Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին եւ խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով, համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:

Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի՝ սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը: Ուսուցիչն ստիպված համաձայնեց, բայց հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի եւ տեղիք կտա դպրոցից վտարելուն: Խոսեն, որ երբեւէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձեւ է:

Մոտեցան Սուրբ Ծնունդն ու ճրագալույցը: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում՝ գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին եւ, հաշվի չառնելով Հիսուսի ծնդդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նոր հագուստ, թանկարժեք խաղալիք, քաղցրավենիք ու հեծանիվ:

Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որ հագել էր ամենօրյա պատառոտված, սովորական հագուստը եւ այն նույն` մի քանի համար փոքր, ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը՝ ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչո՞ւ է այդքան աղքատ եւ ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող ընկերոջից: Խոսեին ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:

Երբ երեխաները մտան եկեղեցի, եւ Խոսեն, լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նստեց եկեղեցու աստիճանին եւ լաց եղավ: Քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից: Միայն հետո Խոսեն նկատեց կողքին նստած փոքրիկ տղային՝ իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել նրան եւ մտածեց, որ նա պետք է երկար քայլեր՝ այդտեղ հասնելու համար: Մտածեց՝ նրա ոտքերը երեւի սառած են: Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:

Իր սանդալներից մեկը տալով տղային՝ մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշվեն քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես, մորաքույրը նկատեց նրա ոտքի մի սանդալը եւ ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:

Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետեւ գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից եւ երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսվեցին: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ՝ ինչ է կատարվում: Դեռեւս քնաթաթախ Խոսեն միացավ հյուրերին եւ սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, սանդալը շրջապատված էր տարբեր խաղալիքներով, հեծանիվներով ու հագուստով: Իսկ հարեւանները գոռում-գոչում էին՝ հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետեւ, արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել: Այդ պահին շնչասպառ ներս մտավ եկեղեցու հոգեւորականը, ուր նախորդ օրը տոնակատարությունն էր: Եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուս՝ ոսկեզօծ հագուստով եւ միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն. յուրաքանչյուրը, պատկերացնելով Աստծուն, լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ուրախությամբ ու սիրով:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները