Քրիստոսի մարդեղությունն Աստծո հաղթանակն է մարդու ես-ի նկատմամբ: Որքա՜ն չարիքներ կան արմատավորված այդ խղճուկ ես-ում, որոնք խեղում են կյանքը, սանձում թռիչքները, գոցում սրտերը, հորիզոնները եւ սպանում անհատին:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 1 (289), հունվար 2024 թ.  


 

       

ՆՈՐՈԳԵՆՔ ՄԵՐ ՈԽՏՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ

«Ստեփանոս քաղցրիկ տատրակ, Սուրբ զուարթուն անուն «Պսակ»,
գեղեցկացար անօրինակ, բայց ներկեցար արեան գունակ»:
ՏԱՂ ՍՐԲՈՅՆ ՍՏԵՓԱՆՈՍԻ

եկտեմբերի 25-ին մի խումբ ուխտավորներ, ստանալով Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի, մեկնեցին ուխտագնացության Արմավիրի թեմի Դողս գյուղ, ուր գտնվում է Ս. Ստեփանոս Նախասարկավագի անվան եկեղեցին: Տերն ասում է. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի եւ իմ Հայրը նրան կսիրի, եւ Մենք նրա մոտ կգանք եւ նրա մոտ կօթեւանենք» (Հովհ. ԺԴ 23): Արդարեւ, Ստեփանոսը սիրեց Տիրոջը եւ, առանց որեւէ գայթակղության ենթարկվելու, պահեց Նրա խոսքերը: Սուրբ Ստեփանոսի նահատակությունն արժեւորվեց որպես, նրանից հետո նահատակված, սրբերի զոհաբերության խոր-հրդանիշ: Վերջինս, ժողովականներից քարկոծվելիս, աղոթում է Տիրոջը՝ խնդրելով. «…Սա մեղք մի համարիր նրանց» (Գործք Է 59): Սուրբն ավանդելով հոգին՝ դարձավ Քրիստոսի համար նահատակված առաջին վկան ու մարտիրոսը, ուստի կոչվեց Նախավկա: Թեեւ նա կենցաղավարեց պատմության ու ժամանակի մեջ, սակայն իր առաքինի գործերով ու սրբակենցաղությամբ անմահացավ՝ դառնալով հավիտենականության ժառանգորդ եւ օրինակ յուրաքանչյուր քրիստոնյայի համար: Կյանքում նա անտեսեց ժամանակավորն ու անցավորը եւ ձգտեց մշտամնա արժեքների՝ գանձեր դիզելով երկնքում:

ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ

Ուխտավորների առաջին հանգրվանը Դողս գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցին էր: Գմբեթավոր եկեղեցու սեւ ու կարմիր տուֆի սրբատաշ քարերին նոր երանգներ էին խառնել սպիտակահեր ծառերն ու թփերը: Ներսում ասես շարունակվում էր գույների շքերթը՝ եկեղեցին զարդարող որմնանկարների տեսքով: Այստեղ ուխտավորները ներկա գտնվեցին, տոնի ուրախ առիթով մատուցվող, Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Ստեփանոս ավգ. քհն. Մելիքյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մանրամասնող ոգեշունչ քարոզ խոսեց Արմավիրի թեմի Առաջնորդ Տ. Սիոն արքեպս. Ադամյանը: Ի լրումն օրվա խորհրդի՝ ներկաներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑԻ

Հաջորդ կանգառը Աղավնատուն գյուղի Ս. Աննա եկեղեցին էր: Այստեղ եւս ուխտավորները ծնրադիր աղոթք առաքեցին առ Բարձրյալը՝ խնդրելով աշխարհին խաղաղություն, իրենց օջախներին հաջողություն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն անսասանություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները