Քրիստոսի մարդեղությունն Աստծո հաղթանակն է մարդու ես-ի նկատմամբ: Որքա՜ն չարիքներ կան արմատավորված այդ խղճուկ ես-ում, որոնք խեղում են կյանքը, սանձում թռիչքները, գոցում սրտերը, հորիզոնները եւ սպանում անհատին:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 1 (289), հունվար 2024 թ.  


 

       

Լրահոսից

1 հունվարի - Կաղանդ, տարեմուտ: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: Սուրբ Պատարագի ընթացքում կատարվեց Հայրապետական մաղթանք:

5 հունվարի - Ճրագալույց: Սուրբ Յոթվերք եկեղեցում Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, «Ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը եւ կեանքը» բնաբանով, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

6 հունվարի - Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ս. Ծննդյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: Հընթացս Սուրբ Պատարագի՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Սրբազան Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Ծննդյան պատգամը: Սրբազան արարողակարգից հետո Գյումրու Վարդանանց հրապարակում կատարվեց Ջրօրհնյաց կարգ:

7 հունվարի - Հիշատակ մեռելոց: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հավարտ Սրբազան արարողակարգի կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Նույն օրը Շիրակի թեմի ԱՍռաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եղավ Ս. Հակոբ եկեղեցում, ուր ձեռամբ Տ. Վարուժան քհն. Տերտերյանի մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

13 հունվարի - Տոն անվանակոչության Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

14 հունվարի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Վարագ քհն. Հակոբյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

21 հունվարի - Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

27 հունվարի - Սուրբ Սարգսի տոնի ուրախ առիթով Ս. Սարգիս մատուռում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը:

28 հունվարի - Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները