Պահեցողությունը
մեզ պետք է օգնի գտնել Աստծո խաղաղությունը, Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 2 (290), փետրվար 2024 թ.  


 

       

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

իրակի թեմի Երիտասարդաց միությունը, Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանի, «Հրայրք» ավանդական պարի խմբի եւ «Saribekyan’s band»-ի հետ, նշեց Տյառնընդառաջը:

Տոնակատարությանը բնորոշ բոլոր ծիսակարգերի պահպանմամբ՝ այն նշվեց Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանի բակում:

Շիրակի թեմի արժանապատիվ Տեր Նշան, Տեր Հակոբ եւ Տեր Մակար քահանաների օրհնությամբ ազդարարվեց տոնակատարության մեկնարկը, կատարվեց Անդաստանի կարգ՝ օրհնվեցին աշխարհի չորս կողմերը եւ վառվեց Տյառնընդառաջի կրակը:

Այնուհետեւ Շիրակի թեմի Երիտասարդաց միության երիտասարդները ներկայացրին հարսանեկան ծես` «Տիկնի պսակ» բեմականացմամբ:

Ներկաները բաժանվեցին երեք խմբի` նվագածուներ, հարսնացուի կողմի խնամիներ, տղայի կողմի խնամիներ:

Էլ ինչ հարսանիք` առանց ազգային երգ ու պարի. «Հրայրք» ավանդական պարի խումբն էլ, «Saribekyan’s band»-ի կենդանի նվագակցությամբ, ներկայացրեց մեր ազգային պարերը` բոլորին համախմբելով Տյառնընդառաջի կրակի շուրջ:

Ներկաները հնարավորություն ունեցան նաեւ օգտվել ծիսական ուտեստների հյուրասիրությունից` ընկույզով համեմված հալվա, փոխինձ ու աղանձ:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները