Պահեցողությունը
մեզ պետք է օգնի գտնել Աստծո խաղաղությունը, Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 2 (290), փետրվար 2024 թ.  


 

       

«ԵՍ ՈՐՊԵՍ ԼՈԻՅՍ ԵԿԱ ԱՇԽԱՐՀ, ՈՐՊԵՍԶԻ ԻՆՁ
ՀԱՎԱՏԱՑՈՂԸ ԽԱՎԱՐՈՒՄ ՉՄՆԱ»
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 15 ԴՊՐՈՑՈՒՄ

«Բարբառ եղեւ գալստյան եւ ահագին որոտման, տաճարապետն Քրիստոս,
որ յընծայումն էր եկեալ»:
ՇԱՐԱԿՆՈՑ

յառնընդառաջը Հայ Առաքելական եւ Արեւելյան Եկեղեցիները համարում են տերունի տոն, որովհետեւ այն քառասուն օրական Հիսուսին տաճար բերելու հիշատակությունն է: Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ: Եվ ինչպես Նա խոնարհվեց ու դեպի մեզ եկավ մեր փրկության համար, այնպես էլ մենք պետք է գնանք Նրա հետ հանդիպման: Ոչ ոք չի կարող հերքել, որ հաստատուն է հայ մարդու հավատն առ Տերը, առ Հիսուսի նախանշած Եկեղեցին: Այդ անսահման հավատով է նա ամեն Տյառնընդառաջի տոնի գնում եկեղեցի եւ Ս. Խորանին վառվող կանթեղից լույսի իր մասը տանում հարազատ օջախ՝ այն Աստծո լույսով լուսավորելու համար: Տյառնընդառաջի տոնը ճշմարիտ լույսի տոնն է՝ Աստվածային լույսի: Լուսեղեն Մանուկը հետագայում, Իր քարոզչության ընթացքին, պիտի հայտարարեր. «Ես եմ Լույսն աշխարհի»: Այո, «Աստված Լույս է եւ Նրա մեջ խավար չկա» (Ա Հովհ. Ա 5): Մենք եւս միասին դիմավորենք այդ լույսը՝ խանդավառ հավատքով եւ պայծառատեսությամբ:

Քառասնօրյա Հիսուսին Մարիամն ու Հովսեփը տաճար տարան, ուր նրանց ընդառաջ եկան Սիմեոն ծերունին ու Աննա մարգարեուհին: Սիմեոնը Նրան գիրկն առավ եւ օրհնեց Աստծուն: Ամեն տարվա նման, այս տարի եւս լոյս իրողության շուրջն էին յուրահատուկ ջերմությամբ համախմբվել թիվ 15 դպրոցի ուսուցչական կազմը՝ տնօրեն տիկին Համբարձումյանի ղեկավարությամբ, ինչպես նաեւ աշակերտները: Համաքրիստոնեական Տյառնընդառաջի տոնին առաձնահատուկ էին պատրաստվել 5-9-րդ դասարանների աշակերտները: Միջոցառումը, որ սկսվեց Տերունական աղոթքով եւ օրվա գործի օրհնությամբ, բովանդակում էր քառասուն օր առաջ Հիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը, 40-օրյա Մանկան տաճարընծայումը՝ միաձուլված հայկական ազգային սովորույթներին: Հոգեւոր աշխարհը կարեւոր է մարդու համար, հարկավոր է հավատքը գործի վերածել, ցույց տալ իմացածն ու սովորածը: Այս միջոցառումն ամբողջությամբ հաստատուն քայլ էր առ հոգեւոր ճանապարհը:

Այսպիսով՝ ամեն միջոցառում դեպի Տիրոջ լույսն ընթանալու օրհնության է արժանացնում, շնորհներ պարգեւում ամենքին, որպեսզի յուրաքանչյուր ոք եւ հատկապես աշակերտները կարողանան կյանքի շեշտը ճիշտ տեղում դնել: Ուրեմն՝ ի՞նչ է մնում անել մեզ՝ քրիստոնյաներիս, եթե ոչ, Սուրբ Հոգու զորությամբ գոտեւորված, ելնել Տիրոջն ընդառաջ ու օրհներգությամբ բացականչել. «Իմ այս մարմնեղեն աչքերը տեսան Քո երկնային փրկությունը, Տե՛ր, որ խաչի սրբազան նշանի ճառագումով պարուրում է քրիստոնյաներիս, քանզի Դու իսկ ես Ճանապարհը, Ճշմարտությունը եւ Կյանքը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՄԱՐԻԵՏԱ ՄԵԼՈՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները