Պահեցողությունը
մեզ պետք է օգնի գտնել Աստծո խաղաղությունը, Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 2 (290), փետրվար 2024 թ.  


 

       

ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

ուն բարեկենդանի տոնը կապված է Մեծ պահքի եւ Սուրբ Հարության տոնի հետ: Հետեւաբար՝ այն համարվում է շարժական տոն եւ նշվում է փետրվարի 1-ից մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Բուն բարեկենդանը մեկօրյա տոն չէ, այլ շրջան է, որ տեւում է Սուրբ Սարգսի տոնից մինչեւ Մեծ պահք: Այս տարի տոնը նշվեց փետրվարի 11-ին:

Հավատարիմ մնալով ժողովրդական ավանդույթին՝ Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժնում Բուն բարեկենդանի տոնախմբությունն սկսվեց փետրվարի 7-ին եւ ավարտվեց փետրվարի 9-ին: Այս կերպ կազմակերպիչները հնարավորություն ընձեռեցին երեխաներին ու նրանց ծնողներին՝ տոնը նշել ընտանիքի ու հարազատների շրջանում:

Երկու օրվա օրակարգը նույնն էր, միայն փոխվում էին մասնակից երեխաները: Մինչ զվարճանքին, խաղերին ու հյուրասիրությանն անցնելը՝ ներկա մանուկներն ու ծնողները հանդիպում ունեցան Մարալիկի տարածաշրյանի հոգեւոր հովիվ Տ. Տիգրան քհն. Մխիթարյանի հետ: Տեր Հայրը, փոքրերին հասանելի ձեւով, ներկայացրեց տոնի խորհուրդը, գոհունակություն հայտնեց՝ տեսնելով երեխաների բազմապիսի կերպարները, նաեւ նշեց, որ մեր պապերը նույնպես այս տոնին մասնակցել են տարբեր կերպարներով ու դիմակներով:

Տոնի ազգագրական մասը ներկայացրեց Սուրբ Հակոբ կիրակնօրյայի ուսուցչուհի Սեդա Մարտիրոսյանը: Նա իր հետ բերել էր Ուտիս տատին եւ Ակլատիզ պապին: Նա մանրամասն պատմեց, թե հնում ինչպե՞ս են մեր նախնիները պատրաստել Ակլատիզ պապին, ի՞նչ են նշանակել նրա թեւերից կախված քառասունինը քարերը, ոտքերի ներքեւի մասում ամրացված սոխը կամ կարտոֆիլը, դրա վրա ամրացված յոթը փետուրը:

Ուրախ տրամադրությունը թեւածում էր «Սուրբ Հակոբ» մշակութային բաժնում՝ համեմված խաղերով, երգ ու պարով եւ հյուրասիրությամբ:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները