Պահեցողությունը
մեզ պետք է օգնի գտնել Աստծո խաղաղությունը, Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 2 (290), փետրվար 2024 թ.  


 

       

ՀԵՐԵՏԻԿՈՍՆ ՈՒ ՔԱՀԱՆԱՆ

ի հերետիկոս իր աղանդին էր կամենում դարձնել ուղղափառ քահանային, իսկ երբ տեսավ, որ իրենից խորշում է եւ իր խոսքերը չի ընդունում, նրան ասաց.

- Հավատքիդ մեջ ինքնահավան ու անխոնարհելի ես: Եթե կամենայիր հավատալ իմ խոսքերին, ես քեզ ցույց կտայի Քրիստոսին, Նրա մորն ու Աստծո սրբերին:

Քահանան հասկանալով, որ այդ ցնորքն ու պատրանքը սատանայինն են եւ կամենալով փորձել, թե ի՞նչ է այն, նրան ասաց.

- Հիրավի քեզ կհավատամ, եթե կատարես խոստացածդ:

Այս լսելով` հերետիկոսը հույժ ուրախացավ եւ նրա համար օր սահմանեց: Իսկ քահանան, վերցնելով մասնատուփը Տերունական Մարմնով, դրեց ծածուկ մի տեղ՝ վեղարի տակ: Հերետիկոսն ու քահանան գնացին մի մեծ լեռան մեջ գտնվող այր, եւ վերջինս նրան մեծ ապարանք մտցրեց, որը զարմանալի բոցաճաճանչ լույսով էր փայլում: Երբ ներս մտան, կարգով շարված բազում ոսկեփայլ աթոռներ տեսան:

Մի աթոռի վրա թագավորն էր բազմել` մեծ լույսով շրջապատված, նրա աջ կողմում` թագուհին էր` վայելչագեղ ու շատ գեղեցկատես, այս ու այն կողմերում ծերերն էին բազմել` իբրեւ նահապետներ ու առաքյալներ, իսկ շուրջը հրեշտակների մեծ բազմությունն էր կանգնած: Վերջիններս աստղերի պես փայլում էին` կասկածի տեղ չթողնելով, թե դեւեր են: Երբ այս ամենը հերետիկոսը տեսավ, ընկավ գետին ու երկրպագեց` իբրեւ Աստված:

Քահանան անշարժ կանգնած էր եւ տեսիլքի վրա զարմանում էր: Այդ ժամանակ հերետիկոսը դարձավ քահանային ու ասաց.

- Ինչո՞ւ Աստծո Որդուն փառք չես մատուցում, երկրպագի՛ր նրան, որ բազմած ես տեսնում եւ նրա բերանից մեր հավատքի խորհուրդը կուսանես:

Այնժամ քահանան, մոտենալով, հանեց մասնատուփը եւ աթոռի վրա բազմած թագուհուն տվեց` ասելով.

- Թե դո՛ւ ես թագուհին` Քրիստոսի մայրը, ահա քո Որդին, ում եթե ընդունես, քեզ Աստծո մայր կխոստովանեմ:

Եվ երբ այս ասաց, անմիջապես, առ աչոք եղած, բովանդակ բազմությունը ոչնչացավ, իսկ նրանք այնքան թանձր խավարի մեջ մնացին, որ հազիվ կարողացան այրից դուրս գալ: Ապա հերետիկոսն ուղղափառության դարձավ եւ սարսափեց` զարմանալով սատանայի հնարագետ խորամանկության վրա:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները