Պահեցողությունը
մեզ պետք է օգնի գտնել Աստծո խաղաղությունը, Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 2 (290), փետրվար 2024 թ.  


 

       

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

երաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյան,

Արժանապատիվ Տեր Հայրեր.

Ղեւոնդյանց քահանայից տոնի ուրախ առիթով, որդիական սիրով, մաղթում ենք քաջառողջություն, արեւշատություն եւ թող Տեր Աստված օգնական ու զորավիգ լինի ձեզ՝ ձեր աստվածահաճո ու ազգանվեր առաքելության մեջ:

Սրբազան Հայր, յուրաքանչյուր ոք, որպես մի պարզ մարտիկ, պատասխանատու է իր զորաբանակի առջեւ, ուրեմն՝ որքան առավել պատասխանատու է այդ զորաբանակի առաջնորդը: Ուստի թող Ամենակարող ու Բազումողորմ Տերն առավել զորացնի Ձեր միտքն ու ոգին, իմաստությունը, ինչու չէ՝ նաեւ Ձեր հոտի ողջախոհությունը, «զօրացէք Տիրոջով ու Նրա զօրութեան կարողութեամբ եւ հագէք Աստուծոյ սպառազինութիւնը… ամէն ինչի վրայ հաւատի վահան առէք, որպէսզի կարողանաք չարի բոլոր ծխացող նետերը հանգցնել: Եւ առէք փրկութեան սաղաւարտը եւ Հոգու սուրը, որ Աստուծոյ խօսքն է»:

Որդիական սիրով ու խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ օծեալ սուրբ աջոյն՝

«Ս. Յոթվերք»-ի եւ առաջնորդարանի աշխատակազմեր,
Զարիկ Իգիթյան, ժաննա Խաչատրյան,
Անժիկ Գրիգորյան, Կարինե Բյուրոխյան, Քնարիկ Մխիթարյան, Ալվարդ Կաղզվանցյան, Ասյա Մինասյան

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները