Պահեցողությունը
մեզ պետք է օգնի գտնել Աստծո խաղաղությունը, Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 2 (290), փետրվար 2024 թ.  


 

       

Ի ՏԵՐ ՀԱՆԳՉԵՑ

Ցավով տեղեկացանք, որ սույն թվականի փետրվարի 7-ին ի Տեր ննջեց Շիրակի թեմի Ազատանի հովվության Սուրբ Հարություն (Սուրբ Ստեփանոս) եկեղեցու բարերար Հարություն Արսլանյանը, ով տարիներ շարունակ, ընտանիքի հետ միասին, իր նպաստն է բերել՝ ի շինություն Ազատան համայնքի:

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, թեմի հոգեւորականաց դասը, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի աշխատակազմը, Ազատան համայնքի բնակչությունը ցավակցում են տիար Գրիգոր Արսլանյանին եւ Արսլանյան ընտանիքին՝ սիրելի հոր մահվան կապակցությամբ:

Թող Տերն Իր երկնային լույսերի մեջ պահի սիրելի Հարություն Արսլանյանի հոգին եւ Սուրբ Հոգու մխիթարությունը հղի նրա ընտանիքին ու հարազատներին:

Փետրվարի 8-ին Ազատանի Սուրբ Հարություն (Սուրբ Ստեփանոս) եկեղեցում, ձեռամբ Արժանապատիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանի եւ աղոթակցությամբ դպրաց դասի ու հավատացյալ ժողովրդի, կատարվեց Հոգեհանգստյան հատուկ կարգ՝ տիար Հարություն Արսլանյանի հոգու խաղաղության համար եւ մատուցվեց հարգանքի տուրք՝ նրա անմահ հիշատակին:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները