Մարդկությունն իր ստեղծման եւ դրախտից արտաքսումից ի վեր ուրիշ ճանապարհ, նպատակ, առաքելություն չունի Աստծո կողմից իրեն վերապահված, բացի մեկից՝ վերադարձ դեպի դրախտ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 3 (291), մարտ 2024 թ.  


 

       

«ՄԵՆՔ ՀԱՆՁՆԱՌՈՒ ԵՆՔ...»
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ ՈՍԿԵՊԱՐԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

եծ պահքը Տավուշի թեմի հոգեւորականների համար նաեւ միասնական աղոթական կյանքի միջոցով նորոգվելու շրջան է:

Մարտի 16-ի հանգրվանը սահմանապահ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր, որ կառուցվել է 7-րդ դարում եւ վկայում է այդ տարածքների հայկականության մասին:

Օրվա աղոթքին միանալու մեծ շնորհ էր արել Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, ով սպասված հյուր է Տավուշի թեմում:

Տավուշի թեմի Առաջնորդ Տ. Բագրատ արքեպս. Գալստանյանի, հոգեւորականաց դասի եւ մի խումբ հավատավորների մասնակցությամբ, երեկոյան ժամերգությունից հետո, սկսվեց, Միքայել Սրբազանի օրհնությամբ շաղախված, կիրակնամտի միասնական աղոթքը՝ հանուն խաղաղության, Հայաստան աշխարհի ու Հայոց Եկեղցեցու անսասանության: Աղոթողները մի մարդու պես հայցեցին, հանուն մեզ չարչարված ու խաչված, «Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ անմահ» Աստծո ողորմությունը եւ խնդրեցին «փրկել զմեզ ի փորձութենէ եւ ամենայն վտանգից մերոց»:

Այնուհետեւ դիմելով ներկաներին՝ Շիրակի թեմի Առաջնորդը ցավ ի սիրտ նշեց. «Այս քարերը, առ այսօր կանգնած, աղաղակում են՝ ասելով, որ սա Հայաստան է, իսկ մենք մի անշունչ քարի չափ էլ չկանք...: Նայում եմ վանքի անշունչ քարերին ու մտածում. մի՞թե այս քարերն ավելի հայրենասեր են, քան մենք, որ շնչավոր ենք, օգտվում ենք այն երկրի բարիքներից, որի վրա քայլում ենք եւ երբեմն մի անշունչ քարի չափ չկանք...

Այս քարերը, 7-րդ դարից կանգնած, խոսում են, որ սա Հայաստան է...: Այստեղ Ոսկեպարի, այնտեղ՝ Գանձասարի քարերը, Ամարասի, Շուշիի եկեղեցու, Ծիծեռնավանքի, մյուս կողմում՝ Անիի, Կարսի... եւ այդ քարերն առ այսօր կանգնած աղաղակում են՝ ասելով, որ սա Հայաստան է, իսկ մենք, որ շնչավոր ենք եւ ընդամենը պետք է տեր կանգնենք այդ քարերին ու ասենք՝ դուք իրավացի եք, անշունչ քարեր, սա Հայաստան է, թողնում ենք քարերը մենակ, եւ մեր բախտը որոնում ուրիշ անկյուններում»:

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները