Մարդկությունն իր ստեղծման եւ դրախտից արտաքսումից ի վեր ուրիշ ճանապարհ, նպատակ, առաքելություն չունի Աստծո կողմից իրեն վերապահված, բացի մեկից՝ վերադարձ դեպի դրախտ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 3 (291), մարտ 2024 թ.  


 

       

ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԹԵԶԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՏՎՉՈՒԹՅՈՒՆ

ետրվարի 23-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում, տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն: «Թարգմանական կրոնական երկերը 18-րդ դարի պոլսահայ գրատպության մեջ» թեմայով թեզ պաշտպանեց Կ. Պոլսի Հայոց պատրիարքության միաբան Տ. Հովակիմ աբղ. Սերովբյանը:

Հանձնաժողովը նախագահում էր Տավուշի թեմի Առաջնորդ Տ. Բագրատ արքեպս. Գալստանյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, Արագածոտնի թեմի Առաջնորդ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը, Մասյացոտն թեմի Առաջնորդ Տ. Գեւորգ եպս. Սարոյանը եւ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան ու Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշավան եպս. Ժամկոչյանը:

Պաշտպանության ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկայացրեց իր թեզը, պատասխանեց հանձնաժողովի անդամների ու ներկաների հարցերին: Հավարտ բանավոր պաշտպանության՝ քննիչ հանձնախումբը դրական եզրակացություն տվեց եւ արժանի համարեց Տ. Հովակիմ աբղ. Սերովբյանին շնորհել մասնավոր վարդապետության աստիճան:

ՕՇԱԿԱՆԻ Ս. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Փետրվարի 26-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեւավորված ավանդության համաձայն, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ Հայ Եկեղեցու մասնավոր վարդապետության չորս աստիճանների տվչության արարողություն՝ ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի:

Նույն օրը Հայոց Հայրապետը, Միքայել Սրբազանի ուղեկցությամբ, ընդունեց նորընծա Հովակիմ վարդապետին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպս. Մաշալյանը եւ Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպս. Բաբայանը:

Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքը հղելով Հայր Սուրբին, վստահություն հայտնեց, որ նորընծա վարդապետն առավել ջերմեռանդությամբ ու նախանձախնդրությամբ կշարունակի իր նվիրյալ ծառայությունը Կ. Պոլսի Հայոց Պատրիարքությանը՝ նպաստելով հայ համայնքի ազգային արժեքների ու ինքնության պահպանմանը:

Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ նաեւ Սահակ Պատրիարքի՝ Կ. Պոլսի հայոց հոգեւոր-եկեղեցական կյանքն աշխուժացնելու ուղղությամբ, գործադրած ջանքերին ու կարեւոր ներդրմանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վարդապետական ականակուռ լանջախաչով զարդարեց Հովակիմ վարդապետի կուրծքը, եւ «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նրան:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները