Մարդկությունն իր ստեղծման եւ դրախտից արտաքսումից ի վեր ուրիշ ճանապարհ, նպատակ, առաքելություն չունի Աստծո կողմից իրեն վերապահված, բացի մեկից՝ վերադարձ դեպի դրախտ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 3 (291), մարտ 2024 թ.  


 

       

«ԳՆԱՑԵԼ ԷԻ ՀԱՂԹԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ …»

ղջ հայ ժողովրդի հետ գյումրեցիները հպարտությամբ ունկնդրեցին իրենց հայրենակից 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանի հաղթանակի լուրը: Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Ալեքսանդրան ավարտեց իր ելույթը Եվրոպայի առաջնությունում եւ, հաղթահարելով բոլոր արգելքները, դարձավ Եվրոպայի չեմպիոն, ինչը վարկանիշային է Փարիզի օլիմպիական խաղերի համար: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում Ալեքսանդրան նախ բարձրացրեց 80 կգ, 115 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալը եւ երկամարտի 196 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Փետրվարի 27-ին մեր փոքրիկ չեմպիոնուհուն հյուրընկալեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: Մտերմիկ զրույցի ընթացքում Ալեքսանդրան հետաքրքիր դեպքեր պատմեց, առաջնության օրերին տեղի ունեցած, լարված պայքարի, ծանրաձողից դուրս կատարված իրադարձությունների մասին:

Սրբազան Հայրն ուրախությամբ նշեց, որ ինքը եւս ուշի-ուշով հետեւել է մեր թիմի անդամների ելույթներին, հպարտացել եւ ցավ ապրել նրանց համար: «Մեր ժողովրդին, այն էլ այս դժվարին օրերին, հարկավոր են ձեզ նման ֆիզիկապես ու հոգեպես ուժեղ երիտասարդներ,- ասաց թեմակալ Առաջնորդը,- իսկ այսպիսի հաղթանակները եռանդ են հաղորդում ողջ հայությանը եւ առանձնապես գյումրեցիներին»:

Հնադիպման վերջում Միքայել Սրբազանն օրհնված սրբապատկեր նվիրեց գյումրեցի չեմպիոնուհուն եւ հետագա մրցելույթներում նորանոր հաջողություններ մաղթեց:

Հավելենք նաեւ, որ ըմբշամարտի ու ծանրամարտի Եվրոպայի առաջնություններից մեր մարզիկները վերդարձան մեդալների հարուստ ավարով: Շատերը վայելեցին հին աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանանալու բերկրանքը, ոմանք էլ կանգնեցին պատվո հարթակի երկրորդ եւ երրորդ աստիճաններին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՍՅՈՒԶԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները