Մարդկությունն իր ստեղծման եւ դրախտից արտաքսումից ի վեր ուրիշ ճանապարհ, նպատակ, առաքելություն չունի Աստծո կողմից իրեն վերապահված, բացի մեկից՝ վերադարձ դեպի դրախտ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 3 (291), մարտ 2024 թ.  


 

       

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԵՏ

ետրվարի 29-ին Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը հյուրընկալեց Ամասիա համայնքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի մի խումբ աշակերտների՝ Ամասիայի հոգեւոր հովիվ Տ. Գարեգին քհն. Սարգսյանի ուղեկցությամբ:

Հոգեշահ զրույցի ընթացքում Սրբազան Հայրն իր հայրական հորդորներն ու օրհնությունը բաշխեց երիտասարդներին, իսկ վերջիններս հնարավորություն ունեցան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

Հանդիպմանը Սրբազան Հայրն աշաակերտների հետ խոսեց Մեծ պահքի կարեւորության, Սուրբ Մկրտության մասին, միաժամանակ ընդգծեց նաեւ երիտասարդների դերի կարեւորությունը եկեղեցում:

Միքայել Սրբազանին ուղղած աշակերտների հարցերը վերաբերում էին նրա անցած հոգեւոր ուղուն՝ ինչպե՞ս է սկսվել այն, ի՞նչ դժվարությունների է հանդիպել խորհրդային տարիներին, երբ անգամ դպրոցներում քարոզվում էր աթեիզմը:

Աշակերտները շատ տպավորված էին Սրբազան Հոր պատասխաններից: Երբ հարցրին, թե ինչո՞ւ է ընտրել կուսակրոն հոգեւորականի ճա-նապարհը, թեմակալ Առաջնորդը պատասխանեց. «Ճիշտ է, չեմ թողել սերունդ, բայց ունեմ ձեզ պես երիտասարդներ»:

Սրբազան Հայրը հետաքրքրվեց նաեւ դպրոցականների մասնագիտական կողմնորոշմամբ եւ հայրական խրատներ տվեց նրանց:

Շնորհակալ ենք Սրբազան Հորը՝ հետաքրքիր, շահեկան եւ ուսումնալից զրույցի համար:

ՄԵԼՍԻԴԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները