Մարդկությունն իր ստեղծման եւ դրախտից արտաքսումից ի վեր ուրիշ ճանապարհ, նպատակ, առաքելություն չունի Աստծո կողմից իրեն վերապահված, բացի մեկից՝ վերադարձ դեպի դրախտ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 3 (291), մարտ 2024 թ.  


 

       

ՀԻՇԱՏԱԿՎԵՑ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊԸ

այաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Գրիգոր Լուսավորչի համար սահմանել է երեք տոն: Առաջինը՝ մուտն ի վիրապը, տոնվում է Մեծ պահքի հինգերորդ շաբաթ օրը: Երկրորդը՝ ելն ի վիրապենը, նշվում է Հոգեգալստյան առաջին շաբաթ օրը, իսկ երրորդը՝ նշխարների գյուտը, հիշատակվում է Հոգեգալստի երրորդ շաբաթ օրը:

Սուրբ Գրիգորը Հայ Եկեղեցու նշանավոր սրբերի դասին է պատկանում: Մեծ է Սրբի առաքելությունը: Նա դարձի բերեց հայոց արքունիքը, մկրտեց համայն հայությանը եւ վառեց Լուսավորչի կանթեղը, ինչը մեր ժողովրդի հավատքի բանահյուսական խարիսխն է, որ, Արագածի կատարից կախված, 1700 տարուց ավելի լուսավորում է մեր քրիստոնեական միտքն ու առաջընթացը:

Հայոց Տրդատ արքան, գբի մեջ նետելով Գրիգորին, այն վստահությունն ու հավատն ուներ, թե պիտի կարողանա կոտրել կամքը, ընկճել հոգին ու ոչնչացնել հավատը: Սակայն հեթանոս արքան հասու չէր այն ճշմարտությանը, որ երբ մարդ առաձնանում է իր Աստծո հետ, կարողանում է անձն առավել չափով հավատքին տալ, կամքը ոչ թե տկարանում, հավատը ոչ թե թուլանում, այլ զորանում ու լուսավորում է: Սուրբը տասներեք տարի ողջ մնաց գբում Տիրոջ շնորհիվ՝ մութ վիրապն իր տառապանքով փոխարկելով հայոց Գողգոթայի, կյանքի ու հավերժության խորհրդանիշի: Երբ մարդու միտքը լուսավորված է Տիրոջ լույսով եւ բաց են նրա հոգու աչքերը, ապա վիրապի խավարն ու առանձնությունը նրան չեն վնասի ոչ մարմնապես եւ ոչ էլ հոգեպես, այլ, ընդհակառակը, կլցնեն Տիրոջ մշտամնա ներկայությամբ ու աղոթելու ջերմ մղումով:

Ամենքս հավատին կառչած, Եկեղեցուն փարված՝ չթողնենք, որ տկարանա նրա լույսի ճառագայթը մեր կյանքում, այլ ապրենք լի հավատքով: Հավատքը մեզ ուժ, համբերություն եւ տեսիլք է շնորհում, որպեսզի կարողանանք մեր կյանքի այս դժվարին ու ծանր օրերին, լույս հավատքի ուժով, դիմագրավել ու հաղթել բոլոր տեսակի չարիքները:

Մարտի 16-ին՝ «Մուտն ի վիրապ» տոնի առիթով, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները