Մարդկությունն իր ստեղծման եւ դրախտից արտաքսումից ի վեր ուրիշ ճանապարհ, նպատակ, առաքելություն չունի Աստծո կողմից իրեն վերապահված, բացի մեկից՝ վերադարձ դեպի դրախտ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 3 (291), մարտ 2024 թ.  


 

       

«ԵԿԵՍՑԵՆ ԱՂՕԹՔ ՄԵՐ Ի ՏԱՃԱՐ ՍՈՒՐԲ ՔՈ…»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

«Եթե թշնամիները մեր աշխարհը գրավեն, այստեղ կհաստատեն իրենց անօրեն,
անհավատ, անաստված կարգերը, որ հուսանք, թե երբեք չի լինելու:
Իսկ մեր բարեպաշտ նահատակներն այս բանի համար պատերազմ մղեցին եւ,
չարիքը մեր աշխարհից հալածելով ու հեռացնելով, մեռան,
որպեսզի անհավատությունն այս աստվածապարգեւ, աստվածասեր աշխարհը
մուտք չգործե եւ չարի կամքին ծառա չդարձնե…»

ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ

ետրվարի 8-ին՝ Սրբոց Վարդանանց տոնի ուրախ առիթով եւ Աստծո օգնությամբ, թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, ինչպես նաեւ Զարիկ Իգիթյանի ու Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, ի կատար ածվեց մի խումբ հավատացյալների իղձը:

Ղեւոնդյանց եւ Վարդանանց հերոսամարտը լոկ մի դյուցազնական դրվագ չէ, այլ դարեդար ապրող, ներշնչող, կազմակերպող մի ուժ, մի ոգի, հրեղեն մի սյուն՝ հայոց երկնակամարի վրա միշտ բոցավառվող, որն առաջնորդել է մեր ժողովրդին իր պատմության քառուղիներում: Դրա շնորհիվ է, որ այսօր կանք, ապրում ենք:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԴԱԼԱՐԻԿԻ Ս. ՎԱՐԴԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Կառուցվել է 2013 թվականին եւ օծվել 2015-ի սեպտեմբերի 20-ին: Այն կենտրոնագմբեթ է, ներսից խաչաձեւ, դրսից ուղղանկյունանիստ: Այստեղ ուխտավորները ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Գրիգոր քհն. Հովսեփյանը: Սրբազան արարողակարգի ընթցքում հավատացյալները հաղորդվեցին մեր Տիրոջ Սուրբ Մարմնին ու Արյանը:

Հաջորդ կանգառը Դաշտադեմի 5-րդ դարի Ս. Քրիստափոր եկեղեցին էր, որ գտնվում է Բերդ ամրոցի բակում, ուր կան խաչքարեր: Այստեղ ուխտավորները վառեցին իրենց հավատի մոմերը, հնչեցրին շարականներ:

ՄԱՍՏԱՐԱՅԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Վերջին կանգառը Մաստարայի 5-րդ դարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին էր: 2016 թվականին, ուսումնասիրություններ կատարելու ընթացքում, տեղ-տեղ հայտնաբերվեցին որմնանկարի մնացորդներ: Հայ ճարտարապետության գլուխգործոց Ս. Հովհաննես Մկրտիչը, տվյալ ժամանակաշրջանի հայկական եկեղեցիների շարքում, մտահղացվել, նախագծվել ու կառուցվել է՝ նկատի առնելով լուսավորության խորհրդավորությունն ու որմնանկարների հիասքանչ պատկերագրությունը՝ որպես արվեստի կատարյալ պատկերի ամբողջական ու նախնական մտահղացմամբ կերտված գանձ: Այն ավելի արժեքավորում է հայ վաղ քրիստոնեական գեղարվեստական աշխարհըմբռնումն ու տիեզերական մտահղացումը: Միանշանակ, քրիստոնյա հայ մարդը ձգտել է դեպի գմբեթ, դեպի կատարյալ պատկերագրություն ու հավերժություն:

Ուխտավորները երկյուղով համբուրեցին խնկաբույր քարերը, խնդրեցին Տիրոջը, որ բոլորի սրտերը լցնի համբերությամբ ու առաքինությամբ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները