Մարդկությունն իր ստեղծման եւ դրախտից արտաքսումից ի վեր ուրիշ ճանապարհ, նպատակ, առաքելություն չունի Աստծո կողմից իրեն վերապահված, բացի մեկից՝ վերադարձ դեպի դրախտ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 3 (291), մարտ 2024 թ.  


 

       

Լրահոսից

3 մարտի - Տնտեսի կիրակի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս Ս. Պատարագի` «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

10 մարտի - Դատավորի կիրակի: Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

16 մարտի - Տոն Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանաց եւ վիրապ մուտքի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

Նույն օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ձեռամբ Տ. Փավստոս քհն. Սարգսյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

17 մարտի - Գալստյան կիրակի: Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

23 մարտի - Հիշատակ Հարության Ղազարու: Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի ձեռամբ օծվեց Անիի տարածաշրջանի Սարակապ գյուղի 7-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթի խաչը:

24 մարտի - Ծաղկազարդ: Առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Ծաղկազարդի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի: Հընթացս արբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնեց եւ հավուր պատշաճի ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը՝ երեկոյան ժամերգության ընթացքում, հանդիսապետությամբ թեմակալ Առաջնորդի, կատարվեց «Դռնբացեք»-ի խորհրդավոր արարողությունը:

28 մարտի - Ավագ հինգշաբթի: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանի:

30 մարտի - Ճրագալույց Ս. Զատկի: Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

31 մարտի - Ս. Հարություն Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, զատկական Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Սրբազան Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական պատգամը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները