| ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԵՎ ԲԱԳՐԱՏ ԱՐՔԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
 ոյեմբերի
27-ին հրապարակված հայտարարությունը, դրան հաջորդած խայտառակ հանդիպումը
մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետեւյալ հայտարարությունը.
ա) դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը եւ ընթացքը` դավադիր,
գաղտագողի վարքով,
բ) դատապարտում ենք աշխարհիկ իշխանություններին, այն էլ հայրենադավ
եւ դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ` գործիք
դառնալով նրանց ձեռքին,
գ) մեր կոչն է տիրադավերին` վերադառնալ կանոնական դաշտ եւ իրենց
հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում եւ ատյաններում,
դ) դիմում ենք Վեհափառ Հայրապետին. անհրաժեշտ ենք նկատում հրավիրել
եպիսկոպոսաց ժողով` քննարկելու առկա հարցերը եւ պատրաստելու Ազգային
եկեղեցական ժողովի օրակարգը՝ միեւնույն ժամանակ պնդելով ապահովել
ապօրինի ազատազրկված երեք Սրբազաններիս մասնակցությունը:
Աղոթում
ենք, հույս եւ համոզում ենք հայտնում, որ Վեհափառ Հայրապետն ամուր
եւ անսասան կմնա, եւ որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր Սուրբ Եկեղեցին
կհաղթահարի չարի այս փորձությունը եւս:
«Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով
մեզ սիրեց, որովհետեւ համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ
հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ ներկա եւ ո՛չ գալիք բաները,
ոչ զորությունները, ոչ բարձրությունը, ոչ խորությունը, ոչ էլ որեւէ
ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս
Հիսուսով է» (Հռոմ. Ը 37:39):
28 նոյեմբեր 2025 թ.
>>>
|
|