Երանի ազգիս
բոլոր զավակները հավատարիմ մնային այն առաքելությանը, որին հավատարիմ է մնացել մեր ազգի փոքրամասնություն կազմող Հայ Եկեղեցին:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 11 (311), նոյեմբեր 2025 թ.  


 

       

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ...
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԻՔԱՅԵԼ ԵՎ ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՆԵՐԻՆ

րբ մարդ դառնում է մատնության եւ ուրացության զոհ, նաեւ ապօրինի ազատազրկվում, ակամայից փակվում է ինքն իր մեջ: Անարդարությունից խոցված ու վիրավոր հոգին սկսում է փնտրել այն լույսը, որով կարող է բժշկվել: Այստեղ կարեւոր դեր է խաղում մերձավորների վերաբերմունքը: Փառք Աստծո, որ դեռ «ապրում» են խիղճն ու մարդկային որակները, եւ որ ամեն այցելություն ազատազրկման վայր վերակենդանություն ու բժկություն է դառնում անարդարացիորեն դատապարտվածի համար: Մեծ է Աստված, եւ զորավոր Նրան հուսացողի հոգին: Թեպետ բանտված, սակայն մենակ չեն Սրբազան Հայրերը, քանզի միշտ ունեն ցանկալի այցելուներ:

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ եւ Միքայել Սրբազաններին: Ինչպես արձանագրել եմ բազմիցս, մեր հոգեւոր հայրերն օժտված են զարմանալի տոկունությամբ, կամքով եւ վճռականությամբ:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ունենալով այսպիսի նվիրյալ բարձրաստիճան հոգեւորականներ, չի կարող պարտվել իշխանությունների հրահրած ճակատամարտում: Այս ծանր օրերին, երբ մեր Ազգային Եկեղեցին ենթարկվում է ասպատակությունների, այսպիսի մարդիկ խարիսխ ու հենասյուն են՝ մեր արժեհամակարգն ու պետությունը պահպանելու արդարացի պայքարում:

Սրբազանների կոչը մնում է նույնը. համախմբվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ եւ որեւէ պահի չմտածել զիջելու, թուլանալու մասին: Վհատվելն անկարելի է ինքնության համար տարվող այս պատերազմում:

Թեեւ առողջական բարդ խնդիրներին եւ պահման ոչ բավարար պայմաններին՝ հոգեւոր հայրերը որեւէ պահի չեն տրտնջում: Փոխարենը շարունակում են իրենց աղոթքներն ուղղել մեր ժողովրդի, պետության անսասանությանը:

Օրվա իշխանություն հանդիսացող խմբակին չի հաջողվել եւ չի հաջողվելու հալածանքներով, բանտարկություններով ընկճել անսասան ոգու տեր բարձրաստիճան հոգեւորականներին: Այս ճղճիմ քաղաքականությունը վնասելու է միմիայն իրենց եւ մոտեցնելու է արդարության հաղթանակի ժամը:

Այսօր Գյումրու Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում (Ս. Յոթվերք) տեղի ունեցավ միասնական աղոթք՝ հաջակցություն Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի:

ԱԱԾ մեկուսարանում անցկացրած ժամերն անցան րոպեների նման: Մշտապես հետաքրքիր է լսել հոգեւոր հայրերի ուսանելի խոսքը, պատգամները:

Հավատավոր հայ ժողովուրդն սպասում է Ձեր վերադարձին, սիրելի՛ Սրբազաններ:

«Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում եւ չարագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից եւ գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին» (Սաղմոս Ա 1-2):

* * *

27.11.2025թ.: Քիչ առաջ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Տ. Միքայել արքեպս. Աջապահյանին եւ Տ. Բագրատ արքեպս. Գալստանյանին:

Սրբազան Հայրերը, ինչպես միշտ, ամուր էին, տոկուն, արդարության հանդեպ հաղթանակի սպասումով:

Ապշեցնող, գերբնական ուժ ասես լինի նրանց մեջ, որ օգնում է դիմակայել այս բոլոր փորձությունները: Հավանաբար դա հավատի ուժն է:

Հոգեւոր առաջնորդների բացառիկ օրինակ են անազատության մեջ հայտնված, բայց իրենց սկզբունքները, հավատը, Եկեղեցին ու Հայրենիքը ԵՐԲԵՔ չդավաճանած Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Չմոռանանք նաեւ ապօրինաբար անազատության մեջ հայտնված Տ. Գարեգին քահանա Արսենյանին:

«Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետեւ ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. ԺԶ 33)

Սրբազանների ուղերձը նույնն է. մնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին, աջակցել եւ պաշտպանել մեր Սրբություն Սրբոցը:

ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

* * *

Այս ահավոր ուրացման, դավաճանության, հուդայության ֆոնին ասեմ լուսավոր հույսի մասին:

Գառնիկ Դանիելյանի հետ այսօր՝ նոյեմբերի 29-ին, մի քանի ժամ Միքայել, Բագրատ Սրբազանների հետ էի՝ իրենց իսկ խցում: Դժվարությամբ էի գնում, անհանգիստ էի, ի՞նչ ասեի իրենց հոգեւոր «եղբայրների» ուրացման ֆոնին:

Ասեմ, որ ցավ չունեին, սուտ կլինի: Բայց ականջս ծակեց, նրանց իսկ բնորոշմամբ, իրենց զգացումը ԱՄՈԹ… տասնամյակներ շարունակ իրենց հետ ծառայություն մատուցածների, երբեմն դաստիարակածների ու հիմա Հայ Առաքելական Եկեղեցու դեմ դուրս եկածների վարքի համար:

Բայց սփոփանքը, ավելի ճիշտ՝ գոտեպնդման հիմքը, նրանց ուժն էր, ոգին, որ մեզ է փոխանցվում:

Բոլշեւիկ չեկիստների ժամանակ էլ եղել են ուրացող, եկեղեցու դեմ դուրս եկած եպիսկոպոս, վարդապետ, քահանա… նրանց դավաճանության ֆոնին գնդակահարվեցին սրբազաններ, բազում քահանաներ:

Տասնամյակներ անց ուրացողների անունները հիշում են արհամարհանքով, իսկ նահատակներին (այսօր՝ բանտերում գտնվողներին) սրբացնելով…

ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները