Երանի ազգիս
բոլոր զավակները հավատարիմ մնային այն առաքելությանը, որին հավատարիմ է մնացել մեր ազգի փոքրամասնություն կազմող Հայ Եկեղեցին:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 11 (311), նոյեմբեր 2025 թ.  


 

       

ԻՆՉ Է ԵՎ ԻՆՉ ՉԷ ԵԿԵՂԵՑԻՆ

ոյեմբերի 14-ին, Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում, տեղի ունեցավ, թեմի երիտասարդաց միության կողմից կազմակերպված, հետաքրքիր ու սպասված հանդիպում՝ «Ինչ է եւ ինչ չէ Եկեղեցին» թեմայով:

Հյուրը՝ բոլորիս սիրելի Թովմաս ուրարակիր Առաքելյանը, իր դիպուկ, խորիմաստ ու ճշգրիտ խոսքով ներկայացրեց թեման՝ օգնելով երիտասարդներին նոր լույսի տակ դիտարկել Եկեղեցու էությունը, առաքելությունը եւ իրական կոչումը մեր կյանքում:

Քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն լսել, այլ նաեւ ակտիվորեն ներգրավվել թեմայի քննարկմանը՝ բարձրացնելով իրենց հուզող հարցերը, կիսվելով անձնական պատմություններով ու մտորումներով: Ստեղծվեց անկաշկանդ, ջերմ ու վստահելի միջավայր, ուր յուրաքանչյուրն իր մասնակցությունն ունեցավ՝ թեմայի բացահայտման շրջանակներում:

Խոսվեց այն մասին, թե ինչն է ձեւավորում Եկեղեցու իրական էությունը, ինչ չէ Եկեղեցին եւ ինչպիսի սխալ պատկերացումներ են տարածված մեր հասարակության մեջ, ինչպես է քրիստոնեական մոտեցումը օգնում՝ հասկանալու ինքներս մեզ, մարդկանց եւ արժեքների կարեւորությունը:

Հանդիպմանը ներկա էին նաեւ Տ. Մակար քհն. Գալամդարյանը եւ Տ. Նշան քհն. Պանֆյորովը:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները