Երանի ազգիս
բոլոր զավակները հավատարիմ մնային այն առաքելությանը, որին հավատարիմ է մնացել մեր ազգի փոքրամասնություն կազմող Հայ Եկեղեցին:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 11 (311), նոյեմբեր 2025 թ.  


 

       

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ
ԵՎ ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄ

ոկտեմբերի 31-ին, Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ թեմի հոգեւոր տեսուչ Գերաշնորհ Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ, երիտասարդաց միությունը կազմակերպել էր ուխտագնացություն:

Գյումրու Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում (Ս. Յոթվերք), Տ. Մակար քհն. Գալամդարյանի գլխավորությամբ, ուխտավորներն աղոթք բարձրացրին առ Աստված եւ ճանապարհ ընկան՝ իրենց աղոթքը շարունակելով մի շարք սրբավայրերում:

Ուխտագնացությունների միջոցով քրիստոնյան հաղորդվում է անցյալի սրբազան ժառանգությանը եւ կապ հաստատում ապագայի հետ:

Նախ ուխտավորներն այցելեցին Մայր Տաճար, Սուրբ Գայանե վանք, հանդիպեցին նորաօծ Տ. Գառնիկ քհն. Ավոյանին: Ապա այցելեցին նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ, ուր պահվում են մեզ հասած մեծաթիվ մասունքներ ու սրբություններ, արվեստի բարձրարժեք գործեր, եկեղեցական սպասքներ ու հանդերձանքներ եւ հայկական ազգային ու մշակութային ժառանգության շատ այլ նմուշներ:

Այնուհետեւ ուխտավորներն իրենց ճանապարհը շարունակեցին դեպի Որոտնավանք, Տաթեւի վանական համալիր, ուր ներկա գտնվեցին Գիշերային եւ Առավոտյան ժամերգություններին:

Հաջորդ հանգրվանը Շինուհայրի Սուրբ Գրիգոր Տաթեւացի եկեղեցին էր, ուր ներկա գտնվեցին Սուրբ եւ անմահ Պատարագին, որ մատուցվեց ձեռամբ Տ. Միքայել վրդ. Գեւորգյանի:

Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում առ Ամենակարող Աստված աղոթք վերառաքելուց հետո, ուխտավորներն այցելեցին Խնձորեսկի ճոճվող կամուրջ, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Նորավանք:

Ուխտագնացության ողջ ընթացքում աղոթք բարձրացվեց թեմակալ Առաջնորդ Միքայել Սրբազանի, Բագրատ եւ Մկրտիչ Սրբազանների, Տեր Գարեգինի եւ մնացյալ ապօրինի բանտարկյալների ու գերյալների հանար:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները