| ԾՆՆԴՅԱՆ
ՏՈՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
րանելի
է այն մարդը, ով իր հոգում Աստծո սերն ունի:
Թերեզա Մխիթարյանն իր ծննդյան տոնին Աստծուն շնորհակալություն հայտնեց
յուրօրինակ ձեւով՝ հարյուրավոր երեխանների տոն պարգեւելով: Տարեդարձ,
որ նվեր էր, Հայասատանում իր իսկ ներդումով գործող, կիրակնօրյա դպրոցների
սաների համար:
Թերեզան
բարեպաշտ հայուհի է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ, որ ապրում
է արտերկրում, բայց միշտ իր հայրենիքից անբաժան է: Նա մեծաթիվ հայանպաստ
ծրագրեր է կյանքի կոչել Հայաստանում, իսկ վերջին մի քանի տարիներին,
նրա աջակցությամբ, երեսուն եւ ավելի բնակավայրերում գործում են կիրակնօրյա
դպրոցներ, ուր հարյուրավոր երեխաներ ստանում են հոգեւոր ու ազգային
կրթություն:
Նոյեմբերի 8-ին Հայաստանի տարբեր թեմերի կիրակնօրյա դպրոցների երեխաներն
ուխտավորաբար այցելեցին Գեղարդավանք, ուր միասին աղոթեցին, սաղմոս
ասացին եւ երեգեցին հոգեւոր շարականներ:
Երեկոյան ներկա սաները մասնակցեցին Թերեզայի ծննդյան խնջույքին:
Միջավայրը լի էր սիրով ու ջերմությամբ: Երեխաներն իրենց ձեռքի աշխատանքները
եւ երգն ու պարը նվիրցին հոբելյարին:
Օրվա ավարտին, բարձր տրամադրությամբ եւ մեծ ոգեւորությամբ, մասնակիցները
վերադարձան տուն:
Շիրակի թեմից այս գեղեցիկ ու անմոռանալի օրվան մասնակցում էին Ազատանի
հովվության Ախուրիկի կիրակնօրյա դպրոցի սաները՝ Տ. Մակար քհն. Գալամդարյանի
եւ Սառնաղբյուրի հովվության Սառնաղբյուրի կիրակնօրյա դպրոցի սաները՝
Տ. Տաթեւ քհն. Մարուքյանի գլխավորությամբ:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|