Երանի ազգիս
բոլոր զավակները հավատարիմ մնային այն առաքելությանը, որին հավատարիմ է մնացել մեր ազգի փոքրամասնություն կազմող Հայ Եկեղեցին:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 11 (311), նոյեմբեր 2025 թ.  


 

       

Մանուկներին՝ Սրբազան Պատմություն

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՓՈՐՁԱՆՔ…

ի հավատացյալ գյուղացի այգիներ ուներ: Ամեն տարի բերքահավաքի եկամտից նաեւ բաժին էր հանում եկեղեցուն: Երբ մի շոգ ու արեւոտ օր ճամփա է ընկնում դեպի իր այգիները, վաճառականի կերպարանքով սատանան նստում է ծառի ստվերի ներքո` ձեռքին սառնորակ ջրով լի մի մեծ կուժ: Մոտեցող գյուղացուն բարձաձայն ասում է.

- Այս շոգին ծարաված կլինես, լեռների սառնորակ ջուրն եմ վաճառում, բայց քեզանից վարձ չեմ ուզում, էլ ո՞ւր մնաց մարդկությունը… վերցրու, խմիր:

Կժով լի ջուրը տալիս է ու հեռանում: Այգեպանն ասում է.

- Շնորհակալ եմ քեզանից, ինչքան օրհնյալ ու բարի մարդ ես:

Այդ երեկոյան գյուղացին հիվանդանում է, քանի որ ամբողջությամբ խմել էր կժով լի սառը ջուրը, որը բավականին շատ էր:

Մի քանի օր անց, փոքր-ինչ կազդուրվելով, կրկին ճամփա է ընկնում՝ մշակելու համար իր այգիները: Որոշում է, որ ով էլ հանդիպի, ինչ էլ լինի, այլեւս, որեւէ սառը ըմպելիք չի խմի, մինչեւ իր ամբողջական առողջանալը:

Նույն վայրում, ուր հանդիպել էր վաճառականին, տեսնում է, որ իր ընկեր հովիվները վաճառականի հետ միասին թան են խմում: Ինքը եւս միանում է նրանց: Վաճառականը թանով լի մի մեծ գավաթ է պարզում դեպի գյուղացին ու ասում.

- Այսօր շատ շոգ է, հուսով եմ ինձ կրկին կօրհնես ու ընկերներիդ հետ երախտապարտ կլինես, քանի որ ձեզ անհատույց թան եմ հյուրասիրում:

Այգեպանը մի փոքր ըմպում է եւ զգում, որ շատ սառն է:

Սատանան ասում է.

- Այս անգամ էլ խմիր, ոչինչ էլ չկա, այս պահին դու լավ ես:

Գյուղացին զարմանում է, թե վաճառականը որտեղի՞ց գիտի իր որպիսությունը, սակայն քաջալերվում է այդ խոսքերից եւ ամբողջը խմում: Հաջորդ օրը նորից հիվանդանում է, իսկ այգիներն անմշակ են մնում: Սատանան էլ, միեւնույն ծառի ստվերում նստած, հանգիստ սպասում է, թե գյուղացին կրկին ե՞րբ է գալու….

Միշտ պետք է զգոն լինել եւ մտքով արթուն՝ այսպիսի փորձությունների մեջ չընկնելու համար… Նմանատիպ փորձություններ հատկապես լինում են նաեւ պահքի ընթացքում:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները