Երանի ազգիս
բոլոր զավակները հավատարիմ մնային այն առաքելությանը, որին հավատարիմ է մնացել մեր ազգի փոքրամասնություն կազմող Հայ Եկեղեցին:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 11 (311), նոյեմբեր 2025 թ.  


 

       

Լրահոսից

1 նոյեմբերի - Տոն ամենայն սրբոց՝ հնոց եւ նորոց, հայտից եւ անհայտից: Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Վարագ քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

2 նոյեմբերի - Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն, Հակոբյանը: Հընթացս Սուրբ Պատարագի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության քսանվեցերորդ տարեդարձի ուրախ առիթով, կատարվեց Հայրապետական մաղթանք:

8 նոյեմբերի - Սրբոց հրեշտակապետաց տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ «Հայր մեր»-ից առաջ հոգեհույզ քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

9 նոյեմբերի - Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

16 նոյեմբերի - Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

21 նոյեմբերի - Ընծայումն Ս. Աստվածածնի երից ամաց ի Տաճարն: Տոնի ուրախ առիթով՝ Ս. Աստվածածին եկեղեցում, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Վարագ քհն. Հակոբյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնեց եւ հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

23 նոյեմբերի - Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

30 նոյեմբերի - Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները