Մատնությունը չի՛ արդարացվում:
Եթե մարդ հիվանդագին արծաթասիրություն ունի,
մեկ արծաթի համար էլ կարող է գնալ մատնության...

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 12 (312), դեկտեմբեր 2025 թ.  


 

       

«ԱՐԴ ԲԱՐԵԽՕՍ ԱՌ ՔԵԶ ՈՒՆԻՄՔ, ՈՐՔ ԱՍՏ ԵՒ
ԸՆԴ ԱՄԵՆԱՅՆ ՏԻԵԶԵՐՍ ՍՈՒՐԲՔ ԻՑԵՆ»
ՈԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

եկտեմբերի 13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի եւ Մելիտոս եպիսկոպոսի տոնը, ինչի առիթով կազմակերպվեց ուխտի խաչերթ:

ՆՐԱՆՑ ԾՆՈՒՆԴԸ ՄԻՇՏ ԹՎՈՒՄ Է ԱՆՍՊԱՍԵԼԻ

Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետն ասորիների, հայերի, ինչպես նաեւ Ընդհանրական Եկեղեցու կողմից մեծապես սիրված ու պատվելի սրբերից է: Նրա երկրային կյանքը համակ նվիրվում էր Հիսուսին ու Նրա Ավետարանին: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաեւ Սքանչելագործ: Վարքագրական աղբյուրների համաձայն՝ Հակոբը պարթեւական տոհմից էր եւ մեր առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Մծբնիում հանդիպելով Ս. Մարուգե ճգնավորին՝ տեղեկանում է, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, սակայն թերահավատ են եւ կասկածում են Նոյան տապանի գոյությանը: Ուստի որոշում է բարձրանալ բիբլիական լեռը, տապանը տեսնել եւ մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին՝ չի կարողանում հասնել Արարատի գագաթը եւ, երկար տանջվելուց հետո, նիրհում է: Երազում հրեշտակն այցելում է նրան եւ տապանից մի մասունք դնում գլխատակին: Նոյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Ս. Էջածնում:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Սուրբ Հակոբին նվիրված տոնի առիթով Գյումրու համանուն եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Ռուբեն քհն. Գասպարյանի: Մեծաթիվ ուխտավորներ էին մեկտեղվելէ՝ ներկա գտնվելու մատուցվելիք Սուրբ Պատարագին: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցու խորանին էին դրվել, Մայր Աթոռից բերված, Ս. Հակոբ Հայրապետի մասունքակիր Ս. Աջը, նաեւ Սրբի մասունքների վրա կառուցված եկեղեցուց բերված նշխար-քարերը: Քարերը տարիներ առաջ Մծբին քաղաքից բերել եւ եկեղեցուն է նվիրել Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

Ներկա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց խոնարհվել, երկրպագել ու համբուրել Սրբությունները: Հավարտ սրբազան արարողակարգի՝ Ս. Հակոբ եկեղեցու խաչքավոր Ռաֆայել Գարեգինյանի կողմից, մատաղ բաժանվեց ներկա հավատացյալներին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները