| ՄԻՔԱՅԵԼ,
ԲԱԳՐԱՏ ԵՎ ԱՐՇԱԿ
ՍՐԲԱԶԱՆՆԵՐԻ ՆԱՄԱԿՆ ԱԱԾ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ
րդեն
պարզից էլ պարզ է, որ ՀՀ տարածքում գործում է զինված բանդա, որ զբաղված
է կիրակի օրերը եկեղեցիներ զավթելով եւ հավատացելոց իրավունքները
կոպտորեն ոտնահարելով՝ իրենց սատանայական «պաշտամունքները» կատարելու
համար: Այս հանցավոր բանդան գլխավորում է վարչապետի պաշտոն զբաղեցնող,
անհայտ դավանանքի տեր մի անձ, որ, զինված մարդկանց ուղեկցությամբ,
բացահայտ եւ անթաքույց լկտիությամբ, թափանցում է, իր իրավասության
տակ չգտնվող, եկեղեցու սակրալ տարածքներ՝ խախտելով կրոնական ազատության
սահմաններն ու սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը:
Նողկալի է, որ սույն բանդային, նախարարներից, պատգամավորներից, զանազան
արկածախնդիրներից բացի, միացել են նաեւ եռակի օծումը ոտնահարած ու
մերժած «հոգեւորականներ», որոնք իրենց սույն քայլով արժանացել են
Աստծո դատաստանին:
Սույն հանցավոր զինված բանդայի դեռեւս ազատության մեջ գտնվելը խոսում
է, իբր թե իր սուվերենությունը «գտած», բայց իրականում կորցրած,
պետականության փշրանքների լիակատար զավթման մասին՝ հանցագործ սուբյեկտների
կողմից: Սակայն վստահ ենք՝ պետականությունը կվերականգնվի, իսկ հանցագործները
կզբաղեցնեն այն տեղը, ուր ապօրինի կերպով գտնվում ենք այսօր մենք՝
խղճի կալանավորներս: «Եթե Աստված մեր կողքին է, ո՛վ կարող է լինել
մեզ հակառակ»:
Հաղթանակի վստահությամբ՝
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԲԱԳՐԱՏ ԱՐՔԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆՅԱՆ
ԱՐՇԱԿ ԱՐՔԵՊՍ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
09.12.25
>>>
|
|