Մատնությունը չի՛ արդարացվում:
Եթե մարդ հիվանդագին արծաթասիրություն ունի,
մեկ արծաթի համար էլ կարող է գնալ մատնության...

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 12 (312), դեկտեմբեր 2025 թ.  


 

       

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՍՐԲԱԶԱՆՆԵՐԻՆ

մ գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Գեւորգյանի հետ ԱԱԾ մեկուսարանում այսօր տեսակցեցի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին եւ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Ցավոք, տեսակցությունները փակ են նույն խցում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ:

Սրբազան հայրերը հետեւելով վերջին շրջանում կատարվող իրադարձություններին՝ շարունակում են վստահ լինել, որ մեր ինքնության, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը դատապարտված է ձախողման:

Վարչակարգի պարագլուխն անցնելով բոլոր սահմանները եւ գերազանցելով իր լիազորությունները` հիմա էլ ԱԱԾ-ի միջոցով է փորձում ստիպել հոգեւորականներին, որպեսզի Ս. Պատարագի ժամանակ զեղչեն Վեհափառի անունը:

Այսպիսի ճղճիմ եւ հակաօրինական քայլերը բնորոշ են լեգիտիմությունն ու հանրային վստահությունը կորցրած, այլեւս միայն ուժային կառույցներին ապավինող ռեժիմներին:

Բագրատ Սրբազանն իր շնորհակալությունը հայտնեց «Հաղթելով ինքներս մեզ» գրքի շնորհանդեսի բոլոր մասնակիցներին: Իր հեղինակած գրքում Սրբազանը մատնանշում է մեր հիմնախնդիրներն ու դրանց լուծման բանալիները:

Նշեմ նաեւ, որ Եպիսկոպոսաց ժողովի նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին, դատարանը քննելու է Բագրատ Սրբազանի մասնակցության եւ խափանման միջոցի փոփոխման հարցը:

Ազատություն մեր հոգեւոր հայրերին, ազատություն քաղբանտարկյալներին:

ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ
05.12.2025 թ.

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները