| ՇԻՐԱԿԻ
ԹԵՄԻ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԱՑ ԴԱՍԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
 ենք՝
Շիրակի թեմի հոգեւորականաց դասը, հայտարարում ենք, որ հիմա եւ միշտ,
մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու
եւ մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին եւ նրա օրինավոր
գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոս, հիշատակելու
ենք մեր Հայրապետի եւ թեմակալ Առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել արքեպս.
Աջապահյանի անունները:
Ի գիտություն մեր հավատավոր ժողովրդի հայտնում ենք, որ եթե, բացի
մեր թեմի հոգեւորականներից, որեւէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից
մեկում եւ, մասնավորապես Սուրբ Յոթվերքում Ս. Պատարագ մատուցի, կնշանակի՝
առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է Հայ Առաքելական
Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը եւ կրոնական
ծեսի՝ Սուրբ Պատարագի, իրավասու հոգեւորականի կողմից մատուցումը՝
խաթարելով հավատացյալների հոգեւոր պահանջների իրացումը:
Սուրբ Յոթվերքը հաղթահարել Է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ
կհաղթահարվի պատվով:
06.12.2025 թ.
>>>
|
|