| ՈՒԽՏԵՐԹ
ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
եկտեմբերի
13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի,
Մարուգե ճգնավորի եւ Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը:
Շիրակի
թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ թեմի հոգեւոր տեսուչ
Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ, դեկտեմբերի 13-ին Գյումրու
Սուրբ Աստվածածին մայր եկեղեցուց հավատավորները, Տ. Մակար քհն. Գալամդարյանի
առաջնորդությամբ, ուխտերթով շարժվեցին դեպի Սուրբ Հակոբ եկեղեցի՝
աղոթքներով ու շարականներով:
Թափորը մերթ ընդ մերթ կանգ էր առնում, եւ մասնակիցները, հանձինս
երիտասարդների, իրենց ուխտն էին վերահաստատում առ Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածինն ու Վեհափառ Հայրապետը՝ երգելով Հայրապետական մաղթերգը,
«Էջմիածինն ի Հօրէ» շարականը եւ Սուրբ Պատարագից «Գոհություն եւ
Փառաբանություն» հատվածը:
Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում, Տ. Ռուբեն քհն. Գասպարյանի ձեռամբ,
մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Ուխտավորները միասնական աղոթք
բարձրացրին Ամենայն Հայոց Հայրապետի արեւշատության, Հայ Առաքելական
Սուրբ Եկեղեցու անսասանության, ապօրինի անազատության մեջ գտնվող
Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, Բագրատ, Մկրտիչ
եւ Արշակ Սրբազանների, Տեր Գարեգինի եւ մյուս ապօրինի կալանավորվածների
համար:
Հավատավոր ժողովրդին հնարավորություն ընձեռնվեց երկրպագել ու համբուրել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ մասունքը:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
>>>
|
|