Մատնությունը չի՛ արդարացվում:
Եթե մարդ հիվանդագին արծաթասիրություն ունի,
մեկ արծաթի համար էլ կարող է գնալ մատնության...

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 12 (312), դեկտեմբեր 2025 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՅՍՈՎ ԵՎ ՀԱՎԱՏՈՎ

ոյեմբերի 8-ին՝ Սրբոց Հրեշտակապետաց տոնին, Ազատանի Սուրբ Հարություն-Սուրբ Ստեփանոս եկեղեցու հավատացյաները, հոգեւոր հովիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանի գլխավորությամբ, մեկնեցին ուխտագնացության դեպի Կոտայքի թեմ:

Առաջին կանգառը Գետարգելի Սուրբ Նշան վանքն էր, որից հետո ուխտավորները հասան Գեղարդավանք: Զմայլվելով տեղանքի գեղեցկությամբ եւ, լսելով վանքի պատմությունը, նրանք կանգնեցին աղոթքի: Այնուհետեւ շարունակեցին ճանապարհը դեպի Նոր Գեղիի Սուրբ Հովհաննես, Եղվարդի Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Սարգիս, Արուճի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներ:

Սրբավայրերում, անհատական աղոթքից զատ, հավատացյալներն աղոթեցին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս Աջապահյանի, ինչպես նաեւ Բագրատ, Մկրտիչ Սրբազանների, Տեր Գարեգինի եւ բոլոր անօրինաբար կալանավորվածների ու գերյալների ազատության, Հայ Եկեղեցու անսասանության, Հայրենիքի հզորացման, նահատակների հոգիների, վիրավորների ու հիվանդների ապաքինման, անհայտ կորածների հայտնության եւ Հայոց Բանակի զինվորների ու սպաների խաղաղ ծառայության համար:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները