Մատնությունը չի՛ արդարացվում:
Եթե մարդ հիվանդագին արծաթասիրություն ունի,
մեկ արծաթի համար էլ կարող է գնալ մատնության...

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 12 (312), դեկտեմբեր 2025 թ.  


 

       

«ՈՐ ՊՍԱԿԴ ԵՔ ԱՄԵՆԱՅՆ ԵԿԵՂԵՑԵԱՑ ՔՐԻՍՏՈՍԻ
ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԱԼՔ»

ոյեմբերի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս Առաքյալների տոնը: Այդ առիթով Ս. Յոթվերք եկեղեցու մի խումբ հավատացյալներ՝ Զարիկ Իգիթյանի նախաձեռնությամբ, ուխտավորաբար այցելեցին Մասիսի Ս. Թադեոս եկեղեցի եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը, դեռեւս 2015 թ., հռչակվել է Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր: Այդ օրը, հավատացելոց օրհնության համար, դուրս է բերվում Մայր Աթոռում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

Առաքյալները Քրիստոսի սիրո վարդապետության սերմերը ցանեցին դրախտավայր Հայաստանում, քրիստոնեությունը դարձավ «մաշկի գույն», իսկ դարերի բովում հայը միշտ վերահաստատեց Ս. Պողոս Առաքյալի խոսքերը. «Ո՞վ կարող է մեզ բաժանել Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, թե՞ անձկությունը, թե՞ սուրը» (Հռոմ. Ը 35):

ՄԱՍԻՍԻ Ս. ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑԻ

Բերկրառատ տոնի առիթով Ս. Թադեոս եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Եզնիկ քհն. Մանդիրյանը: Սրբազան արարողությանը մասնակցում էին Մասյացոտնի թեմի քահանաներ, ինչպես նաեւ ներկա էին տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ: Ի դեպ՝ Ս Թադեոս եկեղեցի էր բերվել Տիոջ Խաչափայտի մասունքը՝ ի երկրպագություն ներկաների:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ Ս. ԳԵՂԱՐԴԻՆ

Ուխտավորների հաջորդ հանգրվանը Մայր Աթոռն էր: Բարերար Աստված Իր նախախնամությամբ հիմնեց Սուրբ Էջմիածինը՝ հայոց համար բացելով նաեւ դուռը ելքի՝ որպես ազատում ու փրկություն գալիքի չարահատույց ու չարահնար բաժանումների եւ փորձությունների: Աստվածամոխ Ս. Գեղարդը կենաց զեն է, որ առատ օրհնություն եւ բարօրություն է պարգեւում դեպի իրեն եկող անկեղծ, ազնիվ, հավատով, հույսով թեւավորյալ ու սիրով լիացյալ անձանց, բայց միեւնույն ժամանակ բոցեղեն սուր է, որ խորտակում է ամենայն չարը՝ հոգեկան ու մարմնական, երեւելի ու աներեւույթ: Գյումրեցի ուխտավորները երկյուղով համբուրեցին Ս. Գեղարդը՝ խնդրելով բժշկություն, հայոց սահմաններին անսասանություն, սեր, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հզորություն, քանզի «Եկեղեցին հայկական հայ հոգիին եւ մարմնոյն զըրահանդերձ է փայլուն, միչ իր խաչերն են դաշոյն եւ զանգակներն են բոմբիւն եւ երգն է միշտ յաղթութիւն» (Վահան Թեքեյան), նաեւ հայրենասեր Սրբազաններին, Սամվել Կարապետյանին ու բոլոր քաղբանտարկյալներին ազատություն:

Վերջին կանգառը Ս. Աստվածածին եկեղեցին էր: Այստեղ նույնպես ուխտավորները միասնական աղոթք առաքեցին առ Աստված եւ վառեցին իրենց հավատքի մոմերը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները