| Լրահոսից
7 դեկտեմբերի - Ս. Ամենափրկիչ եկեղեցում
մատուցվեց երկրաշարժի զոհերի ոգեկոչման Սուրբ եւ անմահ Պատարագ՝
ձեռամբ Տ. Վարագ քհն. Հակոբյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝
«Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Սարգիս սրկ. Հարությունյանը:
8 դեկտեմբերի - Ս. Մինասին նվիրված տոնի ուրախ
առիթով համանուն մատուռում մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ:
Օրվա պատարագչն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի
ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարող խոսեց Սարգիս
սրկ. Հարությունյանը:
9 դեկտեմբերի - Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց
Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր նորաօծ Տ. Գառնիկ քհն.
Ավոյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան
պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
13 դեկտեմբերի - Տոն Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի,
Մարուգե ճգնավորի եւ Մելիտոս եպիսկոպոսի: Անի թաղամասի Ս. Հակոբ
եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝
ձեռամբ Տ. Ռուբեն քհն. Գասպարյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝
«Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
14 դեկտեմբերի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում
մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ
ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից
առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
20 դեկտեմերի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց
Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր, ուխտավորաբար Գյումրիում
գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Իզմիրլյան բժշկական կենտրոնի
հոգեւոր տեսուչ Տ. Հովհաննես աբղ. Թորգոմյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝
«Հայր մեր»-ից առաջ, հոգենորոգ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:
21 դեկտեմերի - Առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում
մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանի:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ
խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
28 դեկտեմբերի - Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ
եւ անմահ Պատարագ մատուցեց եւ «Հայր մեր»-ից առաջ հոգեհույզ քարոզ
խոսեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը:
>>> |
|