Քրիստոսի մարդեղությունն Աստծո հաղթանակն է մարդու ես-ի նկատմամբ: Որքա՜ն չարիքներ կան արմատավորված այդ խղճուկ ես-ում, որոնք խեղում են կյանքը, սանձում թռիչքները, գոցում սրտերը, հորիզոնները եւ սպանում անհատին:
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 1 (289), հունվար 2024 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ ի
հայրենիս եւ ի սփյուռս,

Տարեմտի այս երեկո Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնից Հայրապետական Մեր սերն
ու բարեմաղթանքերն ենք բերում
ամենքիդ: Ամանորը սահմանագիծն է
պատմություն դարձած օրերի եւ
հուսառատ գալիքի: Փրկչական
2024 թվականը դիմավորում ենք
խոր մտահոգություններով,
դիմավորում ենք՝ ահռելի կորուստների
անամոքելի ցավը մեր սրտում:
>>>

 

 

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ,
Այսօր՝ Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնին, ազգս հայոց, թեեւ վշտակիր եւ հոգեխռով, սակայն հավատքով աներեր, կամքով անկոտրում եւ հույսով առլեցուն, խոնարհվում է մանկացյալ Փրկչի առջեւ, որ բեթղեհեմյան այրից որպես լույս ու փրկություն ճառագեց ողջ աշխարհին: >>>


ԴՊՐԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՏՎՉՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

Առաքելական հաջորդականության սրբազան արարողությամբ կրկին վերակենդանացել էր Գյումրու Ս. Յոթվերք մայր եկեղեցին, որ ցայսօր պահել է դարերի հիշողությունն իր սրբասուրբ կամարների ներքո: >>>



«ՀՈՅԼՔ ՀՈԳԵՂԷՆՔ ԸՆԴ ՀՈՎԻՒՍՆ ՔԱՐՈԶԷԻՆ
Ի ՅԱՆԲԱՆԻՑ ՄՍՈՒՐ ԶԲԱՆՆ ԲԱԶՄԵԱԼ»
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ
ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵԾ ԵՎ ՍՔԱՆՉԵԼԻ
Եկեղեցական տոների սկիզբը Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության ուրախալի տոնն է, որ սահմանել է Հակոբոս Տյառնեղբայր Առաքյալը, ով մորաքրոջ որդին էր մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի, ականատեսը Նրա տնօրինական գործերի: >>>



ՆՌՆՕՐՀՆԵՔ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրիությամբ, Ամանորի գիշերը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում եւ հայոց բոլոր եկեղեցիներում կատարվեց գոհաբանական մաղթանք եւ նռնօրհնեք: >>>



ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ

Հունվարի 8-ին Շիրակի թեմի երիտասարդաց միությունը սոցիալ-կրթական կենտրոնում նշեց Սուրբ Ծնունդը՝ օրհնությամբ ու ներկայությամբ թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի: >>>



ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

Տարվա առաջին տաղավար տոնը՝ Քրիստտոսի Սուրբ Ծնունդը, ջերմեռանդ մթնոլորտի մեջ նշվեց Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում՝ հավատացյալների հոծ բազմության ներկայությամբ: Հունվարի 5-ին՝ մայրամուտից հետո, երեկոյան ժամերգությանը հաջորդեց ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագը: >>>



ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՐՄԱՇԵՆԻ
ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հունվարի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը, որը համարվում է Մարմաշենի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օր: Տոնի առիթով եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Փառեն քհն. Պետրոսյանի: >>>



ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏԻՍՆԵՐ՝ ՏԵՐ ՀՈՐ
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ

Հունվարի 5-ին` հավարտ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագի, Գյումրու Ս. Նշան եկեղեցու երիտասարդաց միությունը, «Հրայրք» ավանդական պարի համույթի հետ, Տ. Նշան քհն. Պանֆյորովի առաջնորդությամբ, Սուրբ Ծննդյան ավետիսներն էին տարածում Գյումրու կենտրոնական փողոցներում: >>>



«ՍԵՐԸ ՀԱՄԲԵՐՈՂ Է, ՔԱՂՑՐԱԲԱՐՈ Է,
ՍԵՐԸ ՉԻ ՆԱԽԱՆՁՈՒՄ…»
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՀԱՄԱՆՈՒՆ ՄԱՏՈՒՌՈՒՄ

Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Սարգսի եւ նրա որդի Մարտիրոսի հիշատակը ոգեկոչեց հունվարի 27-ին: Սուրբը թեեւ ծագումով հռոմեացի էր, սակայն մեր Եկեղեցու սրբերի դասին է պատկանում եւ շատ սիրված է հայ ժողովրդի կողմից: >>>



ԽՈՍԵԻ ՍԱՆԴԱԼՆԵՐԸ

Շատ տարիներ առաջ՝ անհիշելի ժամանակներում, Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա՝ Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին եւ խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով, համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար: >>>



ՆՈՐՈԳԵՆՔ ՄԵՐ ՈԽՏՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Դեկտեմբերի 25-ին մի խումբ ուխտավորներ, ստանալով Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի, մեկնեցին ուխտագնացության Արմավիրի թեմի Դողս գյուղ, ուր գտնվում է Ս. Ստեփանոս Նախասարկավագի անվան եկեղեցին: :>>>


 

1 հունվարի - Կաղանդ, տարեմուտ: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk